Մանհեթենի դատարանը որոշել է շարունակել  բռնաբարության մեջ մեղադրվող ԱՄՀ նախկին ղեկավար Սթրոս-Կանի նկատմամբ դատաքննությունը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հուլիսի 11-ին դատախազը եւ  Սթրոս-Կանի փաստաբանները հայտնել են, որ գործով հաջորդ դատալսումը հուլիսի

18 -ից տեղափոխվել է օգոստոսի 1: «Հուսով ենք, որ մինչ այդ մեր վստահորդի վրայից մեղադրանքները կհանվեն», -հայտարարել են փաստաբանները:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Սթրոս-Կանը ձերբակալվել էր մայիսի 14-ին Նյու Յորքում` Sofitel հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեքսուլ բնույթի գործողությունների մեղադրանքով: Մայիսի 19-ին նա հրաժարական էր ներկայացրել ԱՄՀ ղեկավարի պաշտոնից: