Ութոտնուկ- գուշակի համար լուրջ  մրցակից  է հայտնվել: Գերմանիայի ծովային բնակիչ Պաուլը, որը ողջ աշխարհին հայտնի է  ֆուտբոլային հանդիպումների արդյունքների վերաբերյալ կանխատեսումներով,  ստիպված է լինելու իր դափնիները կիսել սաքսոնական Նելլի փղի հետ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սերենգետիի բնական այգու բնակիչ Նելլին իր կանխատեսումներում երբեք չի սխալվել, եւ  ունի ֆուտբոլային նոր «պատգամախոս» դառնալու բոլոր հնարավորությունները: