Հայաստանյան պաշտոնյաների բնակարարանների կողոպտիչների գրոհը շարունակվում է: «Մեզ հասած տեղեկություններով`անհայտ գողերը վերջերս թալանել են ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բնակարանը եւ մինչ այժմ չեն հայտնաբերվել:
Որոշ տեղեկություններով` տարել են մոտ 46 հազար դոլար արժողության ոսկյա զարդեր»,-գրում է «Հրապարակ»-ը եւ հիշեցնում, որ «օրեր առաջ ավազակային հարձակման էր ենթարկվել Աջափնյակի նախկին թաղապետ, իսկ դրանից առաջ Լինսի հիմանդրամի հաայստանյան ներկայացուցիչը: Այս դեպքում էլ գողերը չեն հայտնաբերվել»:




























