Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հուլիսի 12-ի առավոտյան չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ: Նա բանակցություններ կվարի Աֆղանստանի ղեկավարության հետ եւ կայցելի Քափիսա նահանգ, որտեղ տեղակայված են ֆրանսիական 4-հազարանոց ռազմական զորակազմի հիմնական ուժերը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», սա Սարկոզիի երրորդ այցն է Աֆղանստան Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հետո:




























