Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում 3:0 հաշվով պարտության մատնեց Կոստա Ռիկային եւ նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր: Դուբլի հեղինակ դարձավ Ագուերոն, երրորդ գնդակն էլ խփեց Դի Մարիան: A խմբում Արգենտինան 5 միավորով գրավեց երկրորդ տեղը: Կոլումբիան ունի 7 միավոր:

Արգենտինա - Կոստա Ռիկա` 3:0
Ագուերո, 45, 53, Դի Մարիա, 62