Մոսկվայում այսօր` հուլիսի 12-ի գիշերն անհայտ անձինք փորձել են հրդեհել սինագոգի շենքը` վառվող հեղուկով շշի միջոցով: Երկու, իսկ այլ տվյալներով` չորս դիմակավորված երիտասարդներ մի քանի շշեր են նետել շենքի վրա եւ հեռացել, հաղորդում է «Նովի ռեգիոնը»:
Իրավապահները միջադեպը խուլիգանություն են որակում: Ոստիկանության տվյալներով, շշերից ոչ մեկը նպատակին չի հասել: Սակայն հրդեհ, այդուհանդերձ եղել է, այրվել է շենքի արտաքին պատը: Կրակը մարել են պահակներն ու դեպքի վայր ժամանած հրշեջները:
Քննչական մարմինը չի բացառել, որ հարձակումը կարող էին կազմակերպել տեղի ազգայնամոլները` նախօրեին իրենց ընկերների նատմամբ կայացրած մեղադրական վճռի համար:
Նշենք, որ սա սինագոգի վրա կատարված հարձակման առաջին դեպքը չէ:



























