Ամերիկյան բասկետբոլի աստղ Դուեյն Ուէյդն աշխատանքի առաջարկ է ստացել արագ սննդի ռեստորանների KFC ամերիկյան ցանցից: Բասկետբոլի ազգային ասոցիացիայում հայտարարված է լոքաութ, եւ կա Բասկետբոլի ազգային ասոցիացիայի` NBA-ի ամբողջ մրցաշրջանի տապալման վտանգ: Գործազուրկ մնացած բասկետբոլիստին KFC-ն առաջրկում է տեղական ռեստորանի պատվավոր ավագի աշխատանք, հաղորդում է msn.foxsports.com-ը:
Դուեն Ուէյդը իր բլոգում կատակով գրել էր, թե «ո՞վ իրեն աշխատանքի կվերցնի»: Հայտնի է, որ բասկետբոլիստը դպրոցական տարիքում գումար է վաստակել KFC-ի ցանցի ռեստորաններից մեկում:
«Մենք չէին չկարող չնկատել լոքաութի ֆոնին աշխատանք փնտրելու ձեր վերջին գրառումը: Մենք միշտ փնտրում ենք նախաձեռնող եւ թիմում աշխատելու որակներով մարդկանց: Մենք միշտ հպարտությամբ ենք ձեզ անվանել մեր նախկին աշխատակից եւ, բնականաբար, ուրախ կլինենք, եթե դուք վերադառնաք մեր թիմ: Իհարկե, մենք չենք կարող առաջարկել NBA-ի աշխատավարձ, սակայն եթե համաձայնեք` մենք ձեր անունից բարեգործություն կանենք», ասվում է KFC-ի կայքում հրապարակված բաց նամակում:



























