Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության առաջին տուրում Խարկովի Մետալիստի եւ Կիեւի Դինամոյի խաղից հետո դինամոյականների մի երկրպագու մտել է խաղադաշտ եւ փորձել է ողջունել Անդրեյ Շեւչենկոյին: Անվտանգության աշխատակիցը ուժով հեռացրել է ֆուտբոլասերին, սակայն Շեւչենկոն պաշտպանել է նրան եւ նվիրել է մարզաշապիկը:




























