Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում խմբային մրցաշարն ավարտեցին նաեւ C խմբի մասնակիցները: Երրորդ տուրում Ուրուգվայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց մեքսիկացիներին եւ 7 միավորով գրավեց երկրորդ տեղը: Առաջին տեղում 7 միավորով չիլիացիներն են, որոնք նույն հաշվով առավելության հասան Սերխիո Մարկարյանի Պերուի հավաքականի նկատմամբ: Պերուն 4 միավորով նույնպես քառորդ եզրափակիչում է:
С խումբ
Չիլի – Պերու` 1:0 (0:0)
Կարիլյո, (90+2, ինքնագոլ)
Ուրուգվայ – Մեքսիկա` 1:0 (1:0)
Ալվարո Պերեյրա (15)
Չիլի -7
Ուրուգվայ - 5
Պերու - 4
Մեքսիկա - 0




























