Երեւանի քաղաքապետարանի լիազոր մարմինն ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած՝ օգոստոսի 2-ին Ազատության հրապարակում հանրահավաք եւ երթ անցկացնելու հայտը:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը հունիսի 30-ին տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադրման օրը: Սակայն մի քանի օր անց Կոնգրեսում որոշում ընդունվեց մեկ օրով հետաձգել հանրահավաքի օրը` այն նշանակելով օգոստոսի 2-ին: Պատճառն այն է, որ օգոստոսի 1-ը՝ Վարդավառին հաջորդող երկուշաբթին, մեռելոցի օր է:




























