Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության ծավալը 2011թ. առաջին կիսամյակում աճել է 28 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հանքանյութեի արդյունահանումը առաջին կիսամյակում աճել է 4,9 տոկոսով: Նախարարը նշել է, թե հաշվետու ժամանակահատվածում նվազել է պղնձի արտադրությունը 5 տոկոսով, նույնքան աճել է մոլիբդենի արտադրությունը: Ոսկու արտադրությունն աճել է երկու անգամ:




























