Վանաձորում որովայնի կտրած-ծակած վերքով 31-ամյա Կարեն Ս.-ն բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել է քաղաքի հիվանդանոց եւ հայտնել, որ վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ հուլիսի 8-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բուքմեյքերական գրասենյակներից մեկում Կարեն Ս.-ին դանակով հարվածել եւ ծանր մարմնական վնասվածք է պատճառել 16-ամյա Տիգրան Մ.-ն:

Կատարվում է քննություն: