Մոտակա երեք տարիների ընթացքում «Նաիրիտ-Շանսի» գործարանը կաշխատի ամբողջ հզորությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Նա հայտնեց, որ արդեն 1,5 տարի հետո գործարանը կարող է աշխատել ամբողջ հզորությամբ եւ տարեկան 30 հազար տոննա արտադրանք թողարկել։ «Դա հնարավորություն կտա որոշակի եկամուտ ստանալ»,- նկատեց նախարարը։

Մովսիսյանը նաեւ հայտնեց, որ ներկայումս «Նաիրիտ-Շանսի» գործարանն աշխատում է իր հզորության 50 տոկոսի չափով։

Ի դեպ, նա հերքեց լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, թե Չինաստանում Հայաստանի դեսպան, վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը կապ ունի այդ գործարանի հետ։

Ինչ վերաբերում է «Նաիրիտ» գործարանին, ապա նախարարը հայտնեց, որ աշխատելով ամբողջ հզորությամբ՝ քիմիական գիգանտը ի վիճակի կլինի արտադրել 9-10 տոննա ացետիլային եւ մինչեւ 25 տոննա բուտադիենային կաուչուկ։