Թուրքիան սկսել է 12,7 մմ տրամաչափի ադրբեջանական «Իսթիղլալ» դիպուկահար հրացանի (IST-12,7) արտադրությունը, հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով թուրքական МКЕК ընկերությունը:
Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն արդեն իրականացվում է անհրաժեշտ տեխնոլոգիաների տարանցման գործընթացը: MKEK-ի արտադրած հրացանը փոքր-ինչ տարբերվելու է բնօրինակից: Զենքը կատարելագործվելու է թուրք եւ ադրբեջանցի մասնագետների մասնակցությամբ: Ծրագրվում է նվազեցնել զենքի քաշը, երկարացնել նրա շահագործման ժամկետը, հեշտացնել օգտագործումը:
16 կգ քաշով դիպուկահար հրացանը թիրախը խոցում է 2 կմ հեռավորության վրա:




























