Ռուսական գազի գինը Հայաստանի համար մինչեւ 2012թ. ապրիլի 1-ը չի փոխվի: Մամուլի ասուլիսում նման հավաստիացում է արել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե ռուսական գազը թանկանալու է` հազար խմ-ի համար 180 դոլարից հասնելով 210 դոլարի:




























