Առաջիկայում կառուցվելու է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ Հայաստանից Վրաստան: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Ընդ որում, նա նշել է, թե այդ ծրագրի իրականացումը Հայաստանին համար նախատեսված 20 միլիոն դոլարից 5-6 միլիոնից ավելի կարժենա: «Փոխարենը այդ նախագծի իրացումից օգուտն ավելի շատ կլինի: Մենք կարող ենք արտահանել էլեկտրաէներգիան Հայաստանից Վրաստան, իսկ այնտեղից էլ Թուրքիա»,- ասել է նախարարը:



























