Երեւանյան լճում այսօր` հուլիսի 13-ին, դիակ է հայտնաբերվել: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ժամը 10.10-ի սահմաններում անհայտ անձից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որ նշված լճում 40-45 տարեկան տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դիակը կիսաքայքայված է եւ նրա անձը դեռեւս չի պարզվել: Ոստիկանությունից հայտնեցին, որ հայտնաբերված տղամարդու հագին եղել է սպիտակ շապիկ, աջ ոտքին` ջրահարսի պատկերով դաջվածք:  

Թե ինչն է եղել նրա մահվան պատճառը, կպարզվի դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Կատարվում է նախաքննություն: