Իսպանիայի մայրաքաղաքը կպայքարի 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար: Այդ մասին հայտարարել է Մադրիդի քաղաքապետ Ալբերտո Ռուիս Գալյարդոն: Մադրիդը Օլիմպիական խաղերի համար կպայքարի երրորդ անգամ անընդմեջ, հաղորդում է Lenta.ru` հղում անելով El Paisin:
Նախորդ երկու ընտրարշավներում Մադրիդը պարտվեց Լոնդոնին (2012թ.) եւ Ռիո դե Ժանեյրոյին (2016):
Մադրիդից բացի 2020թ. Օլիմպիական խաղերի համար պայքարելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարել են Հռոմն ու Ստամբուլը: Հնարավոր է, որ պայքարին մասնակցի նաեւ Տոկիոն: 2020թ. Օլիմպիական մայրաքաղաքը հայտնի կդառնա 2013-ին:



























