Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդու, որոնց կասկածում են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Ձերբակալությունները տեղի են ունեցել, երբ Անկարա նահանգում խուզարկություններից մեկի ժամանակ իրավապահները թաքստոց են գտել` զենքով եւ պայթուցիկ նյութերով:

Reuters-ի փոխանցմամբ, տներից մեկում 700 կգ ամիակի սելիտրա են գտել. այդ նյութն օգտագործվում է ինքնաշեն պայթուցիկ սարքերի համար:

Վարկածներից մեկով նախատեսվում էր հարձակումներ իրականացնել դիվանագետների եւ զինվորականների վրա` վրեժ լուծելու «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության համար:

Ոստիկանական գործողություններ են կատարվել նաեւ Բուրսա եւ Յալովա նահանգներում: