Արաբական Միացյալ Էմիրություններում կայացել է օրենքով գողերի հավաք, որին մասնակցել են հիմնականում Ասլան Ուսոյանի` «Դեդ Հասանի» կլանի սլավոնական  «քրեական գեներալները»: Ուսոյանը դեռ ապաքինվում է եւ չի կարողացել ժամանել ԱՄԷ, հաղորդում է rosbalt.ru-ն:

Ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրը հաղորդել է, որ հավաքվածների մեջ են եղել, մասնավորապես, օրենքով գողեր Օլեգ Պիրոգովը («Ցիրկաչ»), Օլեգ Մուխամետշինը («Մուխա»), Վասիլի Խրիստոֆորովը («Վասյա Վոսկրեսը»): Հավաքի կազմակերպիչը եղել է «Վոսկրեսը»:

Օրակարգի գլխավոր հարցը եղել է «Դեդ Հասանի» եւ Տարիել Օնիանիի կլանների հակամարտությունը: Հավաքվածները նշել են նաեւ «Մուխայի» ծննդյան օրը, որը հուլիսի 4-ին է: