Թուրքիայում օրեր առաջ սկիզբ առած պայմանավորված խաղերի գործով ձերբակալությունների շարքը հասել է նաեւ «Բեշիքթաշ» ակումբին։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ պայմանավորված խաղերի գործով ձերբակալվել են «Բեշիքթաշ»-ի փոխնախագահ Սերդալ Ադալը, մարզիչ Թայֆուր Հավութչուն եւ եւս մի քանի բարձրաստճան պաշտոնյաներ։

Պայմանավորված խաղերի գործով դատարան է հրավիրվել նաեւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Նշենք, որ նախորդ շաբաթ  թուրքական ոստիկանությունը 12 նահանգներում իրականացրել էր համաժամանակյա գործողություններ, որոնց արդյունքում բերման էր ենթարկել մի քանի տասնյակ անձանց։ Բերման ենթարկվածների  մեջ են եղել ֆուտբոլային ակումբների ղեկավարներ եւ ֆուտբոլիստներ, ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտնոնյաներ, ովքեր մեղադրվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու համար։