«Ռոստելեկոմ»-ը Ամանորին ընդառաջ հատուկ առաջարկ է գործարկել։ Այս  մասին NEWS.am-ին հայտնում են ընկերությունից:

Դեկտեմբերի 25-ից մինչ գալիք տարվա հունվարի 10-ը ներառյալ՝ Ինտերնետի Մոնո ծառայության բոլոր բաժանորդների (տեխնոլոգիա GPON) փաթեթում կներառվի 30 Մբ/վ հավելյալ արագություն՝ ի լրումն իրենց սակագնային փաթեթի հիմնական արագության (առավելագույնը՝ մինչև 200 Մբ/վ)։

Իսկ Սմարթ հեռուստատեսության բոլոր բաժանորդներին հասանելի կլինեն ավելի շատ բազմաժանր հեռուստաալիքներ։

«Ռոստելեկոմ»-ի ամանորյա առաջարկի շնորհիվ բաժանորդները հնարավորություն կստանան անցկացնել ավելի ջերմ և հետաքրքիր ժամանակ տոն օրերին։

«Մենք գիտենք, որ հատկապես տոնական օրերին մեր բաժանորդներին անհրաժեշտ է էլ ավելի արագ Ինտերնետ ծառայություն, որպեսզի կարողանան լիարժեք շփվել մտերիմների հետ, բարեմաղթանքներ ուղարկել միմյանց և լիովին վայելել Ամանորի հրաշքը։ Դե իսկ տարվա ամենաընտանեկան տոնը ավելի ջերմ և հետաքրքիր կդարձնեն Սմարթ հեռուստատեսության ավելի շատ բազմաժանր ալիքները։

Մաղթում ենք բոլորին բարեբեր և ուրախ Ամանոր», - նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Առաջարկի առավելությունները հասանելի են ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։

Առաջարկի մանրամասներն՝ այստեղ: