Բրիտանացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը եւ նրա որդին` Ջեյմսը, որոշել են մասնակցել Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստին, որտեղ քննարկվելու է News of the World-ի լրագրողների կողմից ապօրինի գաղտնալսումների վերաբերյալ գործը:
Ինչպես հաղորդում է «էխո Մոսկվին», նրանց այդ որոշման վրա ազդել է վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ով նախազգուշացրել է, որ մեդիամագնատը կարող է զրկվել իր ողջ բրիտանական ակտիվներից: Ավելի վաղ Մերդոկը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել խորհրդարանի նիստին:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, News Corporation-ի ղեկավարությունը մի քանի տարի փորձում էր սկանդալը խափանել, սակայն չստացվեց: 2011 հուլիսին հայտարարվեց, որ 1843 թ-ից լույս տեսնող թերթը դադարեցնում է գոյությունը:
News of the World –ի վերջին համարը լույս էր տեսել հուլիսի 10-ին:




























