Մադրիդի Ռեալը Սանթոսի հետ համաձյանության է հասել բրազիլացի ռմբարկու Նեյմարի տեղափոխման հարցում, հաղորդում է իսպանական AS-ը:
19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կլինի վեց տարով: Ռեալը Սանթոսին կվճարի 45 միլիոն եվրո, իսկ Նեյմարը Մադրիդում կստանա տարեկան 5 միլիոն եվրո:
Նեյմարն այժմ Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Բրազիլացիները դուրս են եկել քառորդ եզրափակիչ եւ հուլիսի 17-ին կհանդիպեն Պարագվայի հավաքականի հետ:




























