Թուրքիայի հայտնի ֆուտբոլային ակումբներից «Բեշիքթաշ»-ը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային է վերադարձրել ստացած գավաթը։

Թուրքական Ajanspor-ի փոխանցմամբ՝ «Բեշիքթաշ»-ի նախագահ Յըլդըրըմ Դեմիրօրենը որոշում է կայացրել, որ մինչեւ պայմանավորված խաղերի գործով քննության մեջ հստակություն մտնելն իրենք հրաժարվում են ստացած գավաթից։

Նշենք, որ Թուրքիայում ոստիկանությունը պայմանավորված խաղերի գործով ձերբակալել է մի քանի տասնյակ անձանց, որոնց մեջ են ֆուտբոլային ակումբների ղեկավարներ եւ ֆուտբոլիստներ, ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտնոնյաներ։ Օրեր առաջ ձերբակալվել է նաեւ «Բեշիքթաշ»-ի փոխնախագահն ու մարզիչը։