Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն պաշտոնապես հայտարարեց 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնելու մասին: Այդ մասին հայտարարել են Տոկիոյի նահանգապետ Սինտարո Իսիհարան եւ Ճապոնիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ցունեկաձու Տակեդան, հաղորդում է sportsillustrated.cnn.com-ը
Տակեդան հայտարարել է, որ Օլիմպիական խաղերը կօգնի երկրի վերականգնմանը եւ վերածննդին, կօգնի ստեղծել նոր Ճապոնիա ապագայի եւ երեխաների համար: Ճապոնիայի մայրաքաղաքում գտնվող ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարել է, որ Հարավային Կորեայի Պհենչան քաղաքը 2018-ի ձմեռային Օլիմպիական մայրաքաղաք ընտրելու հանգամանքը որպես նույն տարածաշրջան չի ազդի Տոկիայի շանսերի վրա:
Տոկիոն 2016-ի Օլիմպիական խաղերի համար պայքարում պարտվել էր Ռիո դե Ժանեյրոյին: Այն ժամանակ Տոկիոն 116 միլիոն դոլարի ծախս արեց: Պարտության գլախվոր պատճառներից մեկն այն էր, որ երկրի բնակչության միայն 55 տոկոսն էր կողմ նախաձեռնությանը:
2020թ. Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնում են Մադրիդը, Հռոմը եւ Ստամբուլը:



























