Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը երկրորդ խոշոր մրցաշարն անընդմեջ չի կարողանում հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը: Ամերիկայի գավաթի խաղարկությունում արգենտինացիները, ինչպես եւ աշխարհի առաջնությունում, դուրս մնացին քառորդ եզրափակիչից: Ուրուգվայի հավաքականի հետ հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Ուրուգվայի հավաքականի դարպասապահ Մուսլերան հետ մղեց Տեւեսեի հարվածը եւ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակիցները հաղթեցին 5:4 հաշվով եւ կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար:
Արգենտինա - Ուրուգվայ` 1:1 (4:5 – 11մ)
Իգուաին, 17 - Պերես, 5
11մ. Մեսի, Պաստորե, Բուրդիսո, Իգուաին - Ֆորլան, Սուարես, Սկոտի, Գարգանո, Կասերես
Չիրացրեց Տեւեսը
Կիսաեզրափակիչում է նաեւ Պերուի հավաքականը, որը լրացուցիչ ժամանակում 2:0 հաշվով հաղթեց Կոլումբիայի թիմին:




























