Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Հայաստանի հավաքականը, որը 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Իսրայելի թիմի նկատմամբ եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Հայաստան – Իսրայել մրցամարտում Լեւոր Արոնյանը հաղթեց Էմիլ Սուտովսկուն, Վլադիմիր Հակոբյանը` Եվգենի Պոստնուն, Գաբրիել Սարգսյանը` Տամիր Նաբատիին: Միայն Սերգեյ Մովսիսյանը միավորը կիսեց Միխայիլ Ռոյիզի հետ:

ԱՄՆ-ի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց ռուսներին, Եգիպտոսը 1,5:2,5 հաշվով պարտվեց Ուկրաինային: Ոչ ոքի` 2:2 հաշվով ավարտվեցին Չինաստան – Ադրբեջան եւ Հնդկաստան – Հունգարիա մրցամարտերը:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի թիմը: