Լոնդոնի ոստիկանության ղեկավար Պոլ Սթիվենսոնը հրաժարական է տվել` News of the World –ի թղթակիցների կողմից ապօրինի գաղտնալսումների սկանդալի պատճառով:

«Ես այս որոշումը կայացրել եմ քաղաքային ոստիկանության` News International-ի հետ ունեցած կապերի վերաբերյալ ամենբարձր մակարդակով  հնչող մեղադրանքների եւ լուրերի արդյունքում»,-հայտարարել է 2009 թ. Սքոթլանդ Յարդի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Սթիվինսոնը:

Սթիվենսոնը խիստ քննադատության էր ենթարկվել 2009թ. News of the World-ի գլխավոր խմբագրի տեղակալ Նիլ Ուոլիսին որպես հասարկայնության հետ կապերի գծով խորհրդական աշխատանքի ընդունելու համար: Վերջինս ձերբակալվել է 2011 թ. հուլիսի 14 -ին:

Ինչպես հաղորդել է  Sky News-ը, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, մեկնաբանելով լոնդոնյան ոստիկանապետի հրաժարականը, համոզմունք է հայտնել, որ Սթիվենսոնի ազնվությունը չի կարող կասկածի տակ դրվել եւ հայտարարել է, որ ցավում է նրա որոշման համար:

Ներկայումս News Of The World թերթի նկատմամբ ոստիկանական  2  հետաքննություն է իրականացվում` ապօրինի գաղտնալսումների եւ  ոստիկանության աշխատակիցներին կաշառք տալու վերաբերյալ: Գործով արդեն 10 մարդ է ձերբակալված: