Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի` 2:2 հաշվով ավարտեց հանդիպումն ամերիկացիների հետ: Ամեն ինչ վճռվեց առաջին համարների պարտիայում, որը վերջինն ավարտվեց: Գատա Կամսկին պարտության մատնեց Լեոն Արոնյանին եւ հավասարեցրեց ընդհանուր հաշիվը: Նախքան այդ Յուրի Շուլմանն ու Վլադիմիր Հակոբյանը եւ Յասեր Սեյրավանն ու Գաբրիել Սարգսյանը խաղացել էին ոչ ոքի, իսկ Սերգեյ Մովսիսյանը պարտության էր մատնել Ալեքսանդր Օնիշչուկին:
Մյուս մրցամարտերում նույն` 3:1 հաշվով Ռուսաստանը հաղթեց Հունգարիային, Ադրբեջանը` Հնդկաստանին, Իսրայելը` Եգիպտոսին: Ուկրաինայի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Չինաստանին:
Երկու տուրից հետո առաջատարը Ռուսաստանն է` երկու հաղթանակ: Հայաստանի հավաքականը մեկական հաղթանակով եւ ոչ ոքիով երկրորդ տեղում է:




























