Հուլիսի 19-ին մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին սպասում են բրիտանական խորհրդարանում:  Հատուկ միջխորհրդարանական հանձնաժողովը նրանից, նրա որդուց եւ News Corporation-ի բրիտանական մասնաճյուղի գլխավոր մենեջեր Ռեբեկա Բրուքսից բացատրություն  կպահանջի հայտնի սկանդալի  եւ «News of the World»-ի լրագրողների` Լոնդոնի ոստիկանության աշխատաակիցների հետ ունեցած կապի մասին մեղադրանքների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, նախօրեին Մերդոկը հայտարարել է, որ մտադիր է «հերքել բրիտանական խորհրդարանում հնչած կեղծ հայտարարությունները»: « Մենք շատ կարեւոր ենք համարում հասարակության աչքին News Corporation-ի հեղինակության լիարժեք վերականգնումը եւ առավելագույնս բաց լինելը»,-ասել է նա: