Սեւանի հոգեբուժարանի ղեկավար Գագիկ Կարապետյանը Դոնարա Մկրտչյանի մահվան լուրը հայտնել է խաղընկերներին, աակայն երկու օր որեւէ արձագանք չի եղել, գրում է «Ազգ»-ը` հավելելով, թե Կարապետյանը անձամբ է կազմակերպել դերասանուհու հոգեհանգստի, հոգեհացի բոլոր արարողությունները (իրենց հաստատության բյուջեից)։

Դերասանուհու խաղընկերները տարբեր ատյաններ աղմուկ են բարձրացրել, որ Դոնարա Մկրտչյանի դագաղը բերվի Երեւան եւ ինչպես հարկն է վերջին հրաժեշտ տան անվանի դերասանուհուն։ Սակայն փոխարենը մի քանի արվեստագետներ գնացել են Սեւան, մասնակցել հոգեհանգստի կարգին, աճյունը բերել Երեւան եւ սուսուփուս՝ 10 հոգով հողին հանձնել Սպանդարյանի գերեզմանատանը։