Քահանա եւ դավադրության տեսության կողմնակից Գրեգ Լոքը ԱՄՆ Թենեսի նահանգի Մաունթ Ջուլիետ քաղաքում գրքերի հրկիզում է կազմակերպել: Այս մասին գրում է The Guardian-ը։

Հրատարակության հաղորդմամբ՝ հրկիզումից առաջ տղամարդը քարոզ է կարդացել, որով հավաքված ծխականներին կոչ է արել գրքերը նետել կրակի մեջ՝ «դիվային ազդեցությունների» դեմ պայքարելու համար։

«Ես այլեւս կապ չեմ ունենա վհուկների հետ, ես կապ չեմ ունենա կախարդության հետ… Ես կապ չեմ ունենա դեւերի հետ… Ես նրանց բոլորին կկոչեմ հանուն Հիսուս Քրիստոսի»,- ասել է Լոքը՝ դիմելով ներկաներին:

Քահանայի «ակցիան» մարդկանց հոծ բազմություն է գրավել։ Այս «անսովոր իրադարձության» մասնակիցները կրակի մեջ են նետել «Հարի Փոթեր» եւ «Մթնշաղ» գրքերի օրինակներ, ինչպես նաեւ այլ հրատարակություններ։