ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրիմոնտ քաղաքում Tesla գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այն մարվել է,  տուժածներ չկան, հայտնում է տեղի հրշեջ ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հրշեջները գտնվում են Tesla գործարանում բռնկված հրդեհի վայրում…Հիմնականում այրվել են փաթեթավորման նյութեր», - գրել են հրշեջները Twitter-ում: 

«Հրդեհը մարվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։