Կոլումբիայի համալսարանի գիտնականները համարում են, որ կորոնավիրուսից հետո գլխում «մշուշի» զգացողությունը կարող է հրահրվել գործընթացներով, որոնք շատ նման են Ալցհեյմերի հիվանդության ժամանակ տեղի ունեցողին: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Alzheimer’s and Dementia պարբերականում հրապարակված հոդվածում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պատճառը կարող են լինել, այսպես կոչված, Թաուպաթիաները՝ ուղեղի բացերը, որոնք առաջանում են կորոնավիրուսով պայմանավորված բորբոքային պրոցեսների պատճառով թաու-սպիտակուցի կպումների հետեւանքով: Համանման բացերը ի հայտ են գալիս Ալցհեյմերի հիվանդության դեպքում:
Կորոնավիրուսից մահացած պացիենտների ուղեղի հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ իսկապես կան այդպիսի բացեր՝ նեյրոֆիբրիլյար կծիկներ: Ավելի վաղ դրանք հայտնի էին գիտնականներին Ալցհեյմերի հիվանդության շրջանակում: Արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ կորոնավիրուսից հետո գլխում «մառախուղը» բուժելու համար կարող են կիրառվել համանման մեթոդներ եւ դեղորայք, ինչը կիրառվում է Ալցհեյմերի հիվանդության ախտանշանների դեպքում:





























