Կանադացի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի ընթացքում հայտնաբերել են մարդածին ակտիվության նշանակալի ազդեցություն մեր մոլորակի մյուս կենդանի ներկայացուցիչների զարգացման ու էվոլյուցիայի վրա: Պարզվել է, որ մարդու գործունեությունն արագացնում է բույսերի ու կենդանիների էվոլյուցիայի գործընթացը, գրում է Planet Today-ը:

Գիտնականների խոսքով՝ մարդու ուղիղ ազդեցությունը զգալի եւ ուղղակի կերպով փոխում է կենդանի արարածների կյանքը: Օրինակ՝ օժանդակ գործոնները, ինչպես կլիմայի փոփոխությունը, բացասաբար են ազդում կենսոլորտի ներկայացուցիչների կյանքի վրա, սակայն դրանք ազդում են ոչ այնքան ուժգին, քան անմիջական գործոնները:

Պարզվել է, որ մարդու հարեւանությամբ բույսերի ու կենդանիների գտնվելը ստիպում է նրանց փոխվել եւ զարգանալ: Օրինակ՝ որոշ բույսեր դառնում են ավելի մուգ երանգավորման ինդուստրիալ քաղաքների ֆոնին, կամ կենդանիները դառնում են փոքր չափերի որսորդներին չգրավելու համար:

Հետազոտության հեղինակը եզրահանգել է, որ մարդածին ակտիվությունը չի կարող վերացնել Երկրում բոլոր կենդանի արարածներին: Բնականաբար, դա բացասաբար է ազդում Երկրի կենսոլորտի վրա, սակայն միշտ գոյություն կունենան այն տեսակները, որոնք ունակ են արագորեն հարմարվել սրընթաց փոփոխություններին կյանքի սովորական ընթացքի ժամանակ: Գիտաշխատության արդյունքները ցույց են տալիս, որ էվոլյուցիան կանգ չի առնում ժամանակի ընթացքում: Ընդհակառակը, որոշ դեպքերում այն տեղի է ունենում անգամ ավելի արագ, քան ենթադրվում էր ավելի վաղ: