Համաշխարհային տնտեսական զարգացումների ֆոնին Թուրքիայում սկսել են ահազանգել մոտալուտ ճգնաժամի մասին՝ խորհուրդ տալով իրենց քաղաքացիներին՝  պատրաստ լինել բացասական սցենարներին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Գեդիքլին նշել է, թե վատ լուր է հաղորդում՝ շեշտելով, թե համաշխարհային տնտեսության գլխին սեւ ամպեր են կուտակվել։ «Ամենայն հավանականությամբ համաշխարհային տնտեսությունում նոր ճգնաժամ է լինելու, որոնք իրենց բացասական ազդեցությունը կթողնեն Թուրքիայի վրա։ Դրա համար պետք է զգոն լինել, պահել այն ինչ որ կա եւ շատ չծախսել։ Մենք իրերը վարդագույն չենք ներկայացնում, մենք միայն խոսում ենք իրականության մասին»,-նշել է Գեդիքլին։

Մոտալուտ ճգնաժամի հետ կապված թեմային է անդրադարձել Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը՝ շեշտելով, որ եթե Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ճիշտ որոշումներ չկայացվեն,  պետք է պատրաստ լինել բացասական սցենարների։