Վենեսուելայի սիրված երգչուհի եւ մոդել Դիոսա Կանալեսը ստրիպտիզ է ցուցադրել` ի պատիվ ազգային հավաքականի կիսաեզրափակչում  հաղթանակի եւ Ամերիկայի գավաթում եզրափակիչ անցնելու:

Վենեսուելայի` Չիլիի հանդեպ 2.1 հաշվով տարած հաղթանակին նվիրված տոնակատարության ընթացքում մրցաշարի քառորդ խաղում գեղեցկուհին որոշել է մերկանալ Պլազա դե Լաս Մերսեդեսի մարդաշատ հրապարակում, որտեղ հարյուրավոր երկրպագուներ էին հավաքվել: Այս մասին հաղորդել է newsru.com-ն` վկայակոչելով El Diario-ին:

Թեեւ Կանալեսը մնացել էր գրեթե առանց հագուստի, բայց նա խոստացել է ցույց տալ իր ամբողջ ներուժը` երկրպագուներին խոստանալով «ավելի բաց շոու», եթե իր թիմը հաղթի Ամերիկայի գավաթում:

Կանալեսը վերջերս ձեռք է բերել ինտերնետային տեսախցիկ եւ ստրիպտիզ է ցուցադրել Twitter-ի իր ընթերցողների համար` հավաքելով ավելի քան 30 հազար հանդիսատես: Ակնհայտ է, որ հանդիսատեսի մասշտաբները նրան չէր գոհացրել: