Իսրայելի Կնեսետի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովը` Թալեբ Սանայի գլխավորությամբ, հուլիսի 20-ին որոշել է, որ բժշկական նպատակներով, բնակչության կարիքների համար մարիխուանա պետք է ներմուծի արերկրից, գրում է MIGnews.com-ը:

Ներկայումս բժշկական մարիխուանան մատակարարում են բացառապես տեղի արտադրողները, ինչը նախընտրելի չէ երկրի ոստիկանության տեսանկյունից: Բանն այն է, որ այդ դեպքում, դժվար է վերահսկել, որ դեղագործական նպատակներով աճեցվող կանաբիսը չհայտնվի «սեւ շուկայում»:

Իրավապահ մարմինները կարծում են, որ եթե բժշկական մարիխուանան բերվի արտերկրից, դա հնարվորություն կտա վերահսկողություն ապահովել թե ներկրվող ապրանքի, թե դրա որակի նկատմամբ:

Իսրայելում տարեկան շուրջ 6 հազար մարդ է դիմում առողջապանության նախարարությանը` բժշկական կանաբիս օգտագործելու թույլտվություն ստանալու համար: Սպասվում է, որ 2016 թվականին այդ թիվը հկասնի 50 հազարի: