«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը Երեւանում հուլիսի 22-ին միջոցառում կանցկացնի հայ եւ թուրք գործարարների մասնակցությամբ:
Հայաստանի տարբեր գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ մեկտեղ հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայից` հիմնականում Վանից հրավիրված ավելի քան 30 գործարարներ, ովքեր աշխատում են տուրիզմի, տրանսպորտի, թեթեւ արդյունաբերության, շինարարության, կահույքագործության, ոսկերչության եւ առեւտրի ոլորտներում:
Ելույթով հանդես կգան Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միության Նախագահ Արսեն Ղազարյանը եւ Թուրքիայի, Վանի պատվիրակության ղեկավար, ՏՈՒՐՍԱԲի Վանի մասնաճյուղի ղեկավար Վանի Առեւտրա-Արդյունաբերական Պալատի խորհրդի անդամ ` Աբդուլահ Թունչդեմիրը:
Կխոսեն գործարար ոլորտների միջեւ հարաբերությունների ներկայիս վիճակի եւ հեռանկարների մասին:
Միջոցառման շրջանակներում ժամը 12:20-ին նախատեսվում է «Հայկական եւ թուրքական տուրիստական ընկերությունների ասոցիացիայի» հիմնադրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողություն:
Ասոցիացիայի հիմնական նպատակներն են` տուրիզմի բնագավառում հայ եւ թուրք անդամ կազմակերպությունների գործունեության համակարգում եւ ծագող խնդիրների հարթեցմանն աջակցություն, ինչպեսնաեւՀայաստանում եւ Թուրքիայումերկկողմ եւ միջազգային տուրիզմի խթանում:
Ասոցիացիայի անդամ կարողենդառնալՀայաստանում եւ Թուրքիայում գործող բոլոր այն տուրիստական ընկերությունները, որոնք զբաղվում են կամ հետաքրքրված են երկու երկրների միջեւ տուրիզմի զարգացմամբ:




























