Կյանքի 78-րդ տարում հուլիսի 21-ին երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Պարույր Մուրադյանը։
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նույն ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, նա առաջատար կովկասագետ, հայագետ եւ վրացագետ էր։
«Պարույր Մուրադյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում երիտասարդ կովկասագետների եւ հայագետների պատրաստման գործում»,- հիշեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ նա հագանքի արժանի եւ հեղինակություն վայելող մարդ էր, ով վերջին շրջանում բազմաթիվ անգամներ հանդես է եկել հայ-վրացական հարաբերություների թեմայով։
Պարույր Մուրադյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 22-ին՝ ժամը 18։00-ին Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեխվյան փողոցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 23-ին՝ ժամը 14:00-ին։



























