Anonymous շարժման հաքերները հուլիսի 21-ին հայտարարել են, թե իրենց հաջողվել է ջարդել ՆԱՏՕ-ի տվյալների բազան:  Նրանք այնտեղից վերցրել են մոտ մեկ գիգաբայթ գաղտնի տեղեկատվություն: Որպես ապացույց` հաքերները համացանցում տեղադրել են  «ՆԱՏՕ. ծառայողական օգտագործման համար» փաստաթղթի էջի պատկերը:

Նրանք խոստացել են առաջիկայում  «հետաքրքիր նյութ» հրապարակել` ավելացնելով, որ  անպատասխանատու կլիներ  հրապարկել իրենց տրամադրության տակ գտնվող ՆԱՏՕ-ի ողջ արխիվը:

«ՆԱՏՕ-ում գիտեն, որ հաքերական խումբը համացանցում հրապարակել է փաստաղթղի էջը, որը, նրանց համոզմամբ,  փակ փաստաթուղթ է: Դաշինքի անվտանգության գծով փորձագետներն սկսել են հետաքննությունը»,-ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ին ասել են Դաշինքի մամուլի ծառայությունից: