«Ֆոտոթղթակիցների գործով» մեղադրյալներ Իրակլի Գեդենիձեն, Զուրաբ Կուրցիկաձեն եւ Գիա Աբդալաձեն, ըստ նրանց փաստաբանների, մտադիր են հետաքննության հետ գործարքի գնալ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, փաստաբաններից ոմանք հայտարարել են, որ չեն պաշտպանի իրենց վստահորդների շահերը, եթե նրանք դատավարական համաձայնագիր կնքեն: Աբդալաձեի փաստաբաններից Էկա Բեսելիան հայտարարել է, որ իր պաշտպանյալն անմեղ է եւ դատավարական համաձայնագրի կնքման կարիք չունի:
Դատավարական համաձայնագրերի կնքման պարագայում հնարավոր է, որ դատաքննություն բաց չլինի: Դրա դեմ են հանդես գալիս ֆոտոթղթակիցներին աջակցող ՀԿ-ներն ու լրագրողների մի մասը: Դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 1 -ին:



























