Մուամար Քադաֆին մերժում է լիբիացի ապստամբների հետ երկխոսության ցանկացած հնարավորություն: Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքում հուլիսի  21-ին տեղի է ունեցել նրա կողմնակիցների հանրահավաքը, որոնց գնդապետը հասցեագրել է  հետեւյալ հայտարարությունը.  «Մեր միջեւ ոչ մի բանակցություն չի կարող լինել  ընդհուպ մինչեւ Դատաստանի օրը: Նրանք պետք է հասկանան, որ իրենց պայքարը անհույս է եւ ի սկզբաե ձախողված»:  Քադաֆին հայտարարել է, որ Լիբիայի ժողովուրդը «կհաղթի, իսկ ՆԱՏՕ-ի ուժերը կպարտվեն եւ հետ կգնան առանց որեւէ բանի»:

Նույն օրը լիբիական ընդդիմության առաջնորդ Մահմուդ Ջիբրիլը Մադրիդում հայտարարել է, որ ապստամբներն իրենց հերթին Քադաֆիի հետ բանակցությունների չեն գնա այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի հրաժարվի իշխանությունից, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը: