Մեքսիկական իշխանությունները հայտարարել են սինթետիկ թմրանյութերի արտադրության հումքի խոշոր խմբաքանակի հայտնաբերման եւ առգրավման մասին: Ինչպես հաղորդում է ВВС –ին` հղում կատարելով Մեքսիկայի ազգային պաշտպանության նախարարությանը, երկրի կենտրոնական մասում գտնվող Կերետարո նահանգում զինվորականները հայտնաբերել են թմրանյութերի արտադրության համար նախատեսված մոտ 840 տոննա եւ 340 լիտր հումք: Նման հսկա քանակությամբ առագրավում արձանագրվել է առաջին անգամ:

Առայժմ ձերբակալությունների մասին չի հաղորդվում: