Այս տարի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքների, ենթակառուցվածքների վերականգնման համար երկրի կառավարությունը առաջիկա 5 տարում կծախսի 19 տրլն իեն, որը կազմում է շուրջ 291 մլրդ դոլար:

Ինչպես գրում է Газета.Ru-ն` վկայակոչելով Telegraph-ին, կառավարությունն անհրաժեշտ միջոցներ գտնելու համար քննարկում է եկամուտների առավելագույն կրճատման, պետական ակտիվների վաճառքի եւ հարկերի ավելացման հնարավորությունը:

Ենթադրվում է, որ աղետի հետեւանքների վերացման համար նախատեսվող վերջնական բյուջեն կհաստատվի այս ամսվա ընթացքում: