Բրյուսելում Եվրամիության 17 անդամ-երկրների արտակարգ գագաթաժողովը որոշում է կայացրել հաստատել Հունաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին ծրագիրը: Ինչպես հաղորդում է Vesti-ն, սա Հունաստանին օգնություն տրամադրելու երկրորդ ծրագիրն է, որը Հունաստանի համար ավելի ձեռնտու պայմաններ է առաջարկում, քան նախորդը, որը գործողության մեջ էր մտել 2010-ի մայիսին:

Այն ենթադրում է նաեւ մասնավոր բիզնեսի մասնակցություն, որին առաջարկվել է պարտատոմսեր վաճառել, փոխարնել դրանք նոր, երկարաժամկետ պարտատոմսերով կամ երկարաձգել ներկայումս գործող պարտատոմսերի ժամկետը:

Այս ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 109 մլրդ եվրո, որը համատեղ կտրամադրեն ԵՄ-ն ու Արժույթի միջազգային հիմնադրամը:

Հունաստանի համար մասնավոր բանկային համակարգի ներդրումը կայունացման փաթեթի մեջ 30 տարվա ընթացքում կհասնի 135 մլրդ եվրոյի: