«Ժամանակ»-ն անդրադարձել է հուլիսի 19-ին Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով պաշտոնից Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարանի պետ Էդիկ Գալստյանի պաշտոնանկությանը: Թերթը գրում է, թե` ըստ շրջանառվող լուրերի` ոստիկանապետը ոստիկանության Ներքին անվտանգության վարչությանը հանձնարարել էր նշված մեկուսարանում ծառայողական քննություն անցկացնել, որի արդյունքում պարզվել է, որ Էդիկ Գալստյանը «ԿՊԶ»-ում գիշերը կազմակերպել է այնտեղ գտնվող մի քրեական հեղինակության հանդիպումը այլ անձի հետ:
Արդյունքում` ինֆորմացիայի արտահոսք է եղել եւ ազդել է մի քրեական գործի նախաքննության վրա:



























