Այս օրերին Հանրապետությունում ընթանում են եւ սպասվում են մասսայական կրճատումներ, գրում է «Երկիր»-ը` շարունակելով. «Ըստ մեր ունեցած տեղեկությունների, զանգավածային կրճատումներ են իրականացվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի եւ մի շարք այլ բնակավայրերի կադաստրներում: Աշխատողներին ստիպել են դիմումներ գրել` ասելով, թե իբրեւ համակարգը գնում է փոփոխությունների, որից հետո կրկին աշխատանքի կընդունեն:

Բնականաբար ո’չ աշխատողները, ոչ գործատուները, ո’չ էլ, առավել եւս` մենք, վստահ չենք, որ այդ մարդիկ կրկիրն աշխատանքի կանցնեն:

Նույնը սպառնում է Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինտիտուտին: Այստեղ, սակայն, իրավիճակը, մի փոքր այլ է: Ըստ տեղեկությունների, ինստիտուտի տնօրինությունը կանչել է բոլոր աշխատողներին, որոնց թիվն անցնում է 100-ից եւ հրահանգել դիմումներ գրել, այլապես ստիպված կլինեն իրենք կրճատումներ անել: Պատճառն այն է, որ ինստիտուտն ունի հսկայական պարտքեր ու կանգնած է սնանկ ճանաչվելու վտանգի առջեւ»: