Չիլիի հարավային Արաուկանիայի շրջանում մի քանի օր շարունակվող ուժեղ ձյան հետեւանքով, տուժել է շուրջ 25 հազար մարդ, հաղորդում է MIGnews.com-ը: Երկրի մյուս շրջաններից կտրված են ավելի քան 16 հազար չիլիացիներ:

Վերջին 30 տարում առաջին անգամ ձյան տեղումները հասել են 3 մետրի, ջերմաստիճանը – 20 աստիճան է:
Շատ տներում բացակայում է էլեկտրականությունը, խափանումներով է աշխատում կապը: Ներկայումս խմելու ջրի ու սննդի պակաս է զգացվում: